Рубрика: Без рубрики, Ճամփորդություն

«Խոր Վիրապ» արգելավայրն ունի էկոտուրիզմի զարգացման համար բարենպաստ պայմաններ

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

Նախարարի պաշտոնակատարի շրջայցը մեկնարկել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ներկայացուցիչների հետ «Խոր Վիրապ» արգելավայր այցով։ Տեղում ծանոթացել են միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։

Քանի որ արգելավայրը գտնվում է Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում, այն նաև էկոտուրիզմի զարգացման համար ունի բարենպաստ պայմաններ։

Նախարարի պաշտոնակատարը գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մշակել և այդ տարածքում ներդնել էկոզբոսաշրջային ծրագիր՝ պահպանելով բնական միջավայրի անխաթարությունը։ 

Նախարարի պաշտոնակատարն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր։ Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

Քննարկել են նոր մշակված էկոզբոսաշրջային երթուղիների գործարկման ընթացքը։ Հանձնարարվել է առավել պատասխանատվությամբ մոտենալ զբոսաշրջային հոսքերի կառավարմանը․առաջնային տեղում բնական էկոհամակարգերի վրա մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է։

Անդրադարձ է կատարվել արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին: Քննարկել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալագրեր է հանձնել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

Այցի վերջին կանգառը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։ Այստեղ ևս հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության որևէ խնդիր չունենք։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գործընկերներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ պետք է լիարժեք իրացնել ոլորտի կառավարման վստահված մանդատը և առաջ տանել այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշվել են դեռ պատերազմից առաջ։ Մեր երկրի համար բարեփոխումների այս կարևոր փուլում պարտավոր ենք ամեն օր կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցել

Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Խոսրովի արգելոց

Օրը սկսվեց ուրախ, շարժվեցինք դեպի Չարենցի կամար այնտեղից հետևում էր հրաշալի տեսարան, նկարվեցինք և շարժվեցինք դեպի մեզ սպասված Խոսրովի արգելոց։ Խոսրովի արգելոցում մենք բարձրացանք Վահագնի ջրվեժ։ Այնտեղ ինձ համար այդքանել հեշտ չէր քանի որ կոշիկներիս տակացուները սահում էին և ես իվիճակի չէի ինձ կառավարելու և ընկնում էի։ Աստղիկի ջրվեժ գնալուց շատ լավ էր քանի որ այդքան չէի սայթաքում։ Այնուհետև իջանք մեքենաների մոտ, ընկեր Անուշը մեզ հյուրասիրեց պահքի նրբաբլիթներ։ Հետո գնացինք Գառնու տաճար, կարդացինք Վահագն և ուղևորվեցինք դեպի տուն։

Рубрика: Ճամփորդություն

Եռորյա ճամփորդություն Դիլիջանում

Առավոտյան ժամը 9-ին եկեղեցուց շարժվեցինք դեպի Դիլիջան: Ճանապարհին կանգ առանք Սևանա լճի ափին: Հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի Հաղարծինի վանական համալիր: Հաղարծինում ամեն ինչ շատ գեղեցիկ էր, այնուհետև գնացինք դեպի Թաքնված ջրվեժ: Ջրվեժից հետո գնացինք արդեն Գոշավանք: Տեղավորվեցինք սենյակներում այնուհետև գնացինք Գոշավանք:

Հաջորդ օրը գնացինք գոշի լիճ, երկար քայլքից հետո վերջապես հասանք Գոշի լիճ: Գոշի լճից հետո եկանք սենյակ մի փոքր հանգստացանք և ուղևորվեցինք դեպի Աղաղնավանք որը գտնվում է Դիլիջանի ազգային պարկում: Վերադարձանք հյուրատուն: Երեկոյան մի շարք զվարճալի խաղեր խաղացինք և արդեն մի փոքր ուշ գնացինք քնելու :

Առավոտյան նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Ազգային պարկում գտնվող եղջերուների բազմացման կենտրում, ապա անտառում կարդացինք Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններից, որոնք շատ համահունչ էին բնությանը։

Рубрика: Ճամփորդություն

Ռազմամարզական Ճամբար

Ճամփորդության առաջին օրում մենք գնացինք Երասխ զորամաս, այնտեղ ծանոթացանք զինվորների առօրյաին, ծանոթացանք զենքերին և անվտանգության կանոններին, ինչպես են նետում նռնակները,կրակեցինք Spg սնայպեռ տեսակից և ճաշեցինք ինչպես զինվորները:

Երկրորդ օրը մենք բարձրացանք Սմբատաբերդ չնայած որ անձրև էր գալիս մենք բարձրացանք: Այնտեղից ուղղակի հրաշալի տեսարան էր: Մենք այնտեղ պարեցինք Հայկական պարեր, հաց կերանք և իջանք դեպի ավտոբուսները:

Երրորդ օրը առավոտյան կատարեցինք ծառատունկ այնուհետև մաքրեցինք սենյակները քանզի հյուր եր գալու Վայոց ձորի մարզպետը խոսացինք տարբեր թեմաներով ավարտեցինք մեր զրույցը և երեկոյան շատ լավ ժամանակ անցկացրինք :

Չորրորդ օրը Կոմանդոս ռազմամարզական ակումբից եկավ Սպա, կատարեցինք ռազմամարզական առաջադրանք դիտեցինք հեռադիտակ և ուղևորվեցինք դեպի Երևան:

Տպավորությունս շատ լավ էր, շատ լավ ժամանակ անցկացրինք, սովորեցինք զենք քանդել հավաքել և այլն: Ընդհանուր 10/10

Рубрика: Ձմեռային ճամբար, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական ինստիտուտ

Առավոտյան ժամը 11:00 Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ: Ժամը 11:30 արդեն տեղում էինք: Զինվորները բացեցին դարպասը, մեզ դիմավորեց գիդը, այնուհետև անցանք լսարան և զրուցեցինք զինվորների առօրյաի մասին: Մեզ նաև մեր դպրոցին նվիրեց մի հուշանվեր: Լսարանից հետո մենք գնացինք կրակելու: Հետո անցանք թանգարան այնտեղ տեսանք հերոսների բոլոր իրեիը անգամ շորերը որը շատ վաղուց պահպանվել էր: Թանգարանից հետո գնացինք տեսնենք ինչպես է անցնում զինվորների առօրյան տեսանք թե որտեղ է նրանց ճաշարանը տեսանք նրանց ննջարանը: Հետո դուրս եկանք և գնացինք դպրոց: Ահա մի քանի նկար այդ օրվանից

Рубрика: Ճամփորդություն

Դեպի Գյումրի

Առավոտյան 9-ին Սուրբ Երրորդություն եկեղեցուց շարժվեցինք դեպի Գյումրի:Առաջին վայրը, ուր մենք պետք է գնայինք, դա Մաստարայի Սուրբ Հովհաննես Եկեղեցին էր: Մաստարայից հետո մենք ուղևորվեցինք դեպի Անի: Քանի որ բոլորը քաղցած էին, մենք որոշեցինք փոքրիկ ընդմիջում անել:Անիից հետո մենք որոշել էինք գնալ Սև բերդ, բայց եղանակային տեղումների պատճառով որոշեցինք հաջորդ օրը գնալ:Ժամը 16:00-ին մենք հասանք հյուրատուն,տեղավորվեցինք, ճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Գյումրիի Թումո:

Թումոյից հետո վերադարձանք հյուրատուն և տաք թեյ խմեցինք, տարբեր խաղեր խաղացինք:Ժամը 22;00-ին մենք գնացինք քնելու և այդպես ավարտվեց մեր առաջին օրը:

Օր 2

Արթնացանք Ժամը 9:00 ին ,նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Ձիթողցոնց թանգարան:

Ձիթողցոնց թանգարանից հետո ուղևորվեցինք Սև բերդ: Սև բերդից հետո գնացինք Խցանների արհեստանոց: Երեկոյան դուրս եկանք զբոսնելու և գնացինք Մեր մանկության տանգո ֆիլմի պատշգամբը տեսնելու ահա այն:

Հետո վերադարձանք դեպի հյուրատուն, որպեսզի հավաքենք մեր իրերը, քանի որ վաղը մեկնելու էինք Երևան:

Օր 3

Արթնացանք 9:00 ին նախաճաշեցինք մեր իրերը հավաքեցինք և ժամը 12:00 դուրս եկանք հյուրատնից և ուղևորվեցինք դեպի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան:

Հետո ուղևորվեցիքն դեպի Մինաս Ավետիսյանի թանգարան:

Այնուհետև ուղևորվեցինք դեպի Մինաս Ավետիսյանի հորական տունը: Տունը գտնվում էր շատ վատ վիճակում երկրաշարժից հետո:

Ահա տան պատկերը: Մինաս Ավետիսյանի տուն, թանգարանից հետո գնացինք Երևան: Ժամը 17:30 հասանք Սուրբ Երրորդություն եկեղեցի,այդտեղից էլ բաժանվեցինք և գնացինք տուն:

Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդության նախապատրաստում

Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մասին հուշերը բացահայտում են նրա մարդկային դրական հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։ Այսօր ներկայացնում ենք երեք պատմություն Վարպետի մասին, որը պատմել է թատերագետ Ռուբեն Զարյանը։

Ուրբանիստը

«Մեր գրողներից մեկի հետ, որի ազգանունը հարմար չեմ գտնում տալ, կանգնած զրուցում էինք, երբ փողոցով անցնող Իսահակյանը մոտեցավ մեզ։

-Որտե՞ղ էիր, Վարպետ,- հարցրեց գրողը։

-Թալինում։

-Է՛, լա՞վ էր։

-Շա՛տ։

-Իսկի չգիտեմ էլ, թե Թալինը որտեղ է,- ասաց գրողն ու հարցրեց,- ի՞նչ ճանապարհով, ո՞ր կողմով պետք է գնալ։

-Հիմիկվա գրողներդ,- ասաց Վարպետը,- Հայաստանը չեք ճանաչում, չգիտեք երկիրը, չեք լինում գյուղերում։

-Ես գյուղը չեմ սիրում,- արդարացավ գրողը։

-Մեր ժողովրդի արմատը գյուղացին է. պետք է տեսնել, թե ինչպես է ապրում, կենցաղը, լսել նրա ոճերը, դարձվածքները։

-Չե՛, չեմ սիրում, – վրա էր բերում գրողը նույն կատակ տոնով, չնկատելով Իսահակյանի դեմքի մռայլը։

-Դե՛, դուք ինչ գրողներ եք, գրում եք առանց ժողովրդի մեջ լինելու։ Մի հինգ գիրք կարդում եք և դրանց հիման վրա գրում մի նորը` վեցերորդը։

-Ես գերադասում եմ քաղաքի ժխորը։

Տեսնելով, որ դրությունը լրջանում է, մթնոլորտը մեղմելու նպատակով, ասացի կատակով.

-Ուրբանիստ է։

-Սա ուրբանիստ չէ, այլ թումբանի՛ստ, -վրա բերեց Վարպետը ու շարունակեց ճանապարհը։

big 1426329879 6707452 - Երեք պատմություն Ավետիք Իսահակյանի մասին

Տրամվայը

Իսահակյանի հետ փողոցի մի մայթից անցնում էինք մյուս մայթ։ Տեսնելով, որ տրամվայ է գալիս, Վարպետը կանգ առավ, ինձ էլ ձեռքով նշան արեց, որ չշտապեմ։ Վագոնավարը տեսնելով բանաստեղծին կանգնած, տրամվայն անմիջապես կանգնացրեց ու դռնակը բացեց.

-Խնդրեմ, Վարպետ։

Իսահակյանը, որ թեև տրամվայ նստելու միտք չուներ և մեր ճանապարհն էլ բոլորովին այլ կողմ էր, անհարմար զգաց չընդունել առաջարկը։ Դարձավ ինձ.

– Բարձրանա՛նք։

Վագոնը լի էր մարդկանցով։ Անմիջապես տեղ ազատեցին նրա համար։ Ես, որ կանգնած էի մնացել, նայում էի Վարպետի դեմքին։ Իրեն լավ էր զգում։ Մի փոքր անց կողքի տեղն ազատվեց։ Նստեցի։

– Երբ քեզ բարի են ուզում` առ, մի մերժիր, թեկուզ և այդ րոպեին դրա կարիքը չունենաս էլ։

Մի որոշ տարածություն անցնելուց հետո իջանք։ Վարպետը շնորհակալություն հայտնեց վարորդին։ Ես երբեք չեմ մոռանա նրա աչքերի արտահայտությունը. այդ հաղթանդամ մարդը մի հեզ հայացքով ուղեկցում էր Վարպետին, երջանիկ այն գիտակցությամբ, որ գեթ մի անգամ իրեն բախտ վիճակվեց «պատվել» իր մեծ ժամանակակցին։

isahakyan3 - Երեք պատմություն Ավետիք Իսահակյանի մասին

Ծերությունը

Վարպետն ասաց.

-Շատ տարիներ առաջ էր։ Այն ժամանակ Փարիզ էի։ Փայլուն մրցանակ խոստացան նրան, ով մի բառով կարտահայտի ամենանվիրական հասկացողությունը։

Մի պահ լուռ մնաց և ապա շարունակեց խոսքը.

-Շատերը մասնակցեցին. մեկն ասաց` սեր, մի ուրիշը` հայրենիք, երրորդը` կյանք, մեկն էլ թե` ազատություն, ուրիշները` կարոտ, ձգտում, հմայք և այսպես շարունակ։

Լռեց։

-Եվ ինչ եք կարծում, ո՞վ շահեց մրցանակը։

Նայեց շուրջը նստածներին։ Ոչ ոք ձայն չհանեց։

– Շահեց նա, ով որ ամենանվիրական հասկացողությունը հայտարարեց ծերությունը։

Բոլորս էլ անակնկալի եկանք։  Վարպետը ժպտաց և ապա հայացքը կենտրոնացնելով մեկի վրա, որ նայում էի իրենց տարակուսանքով, բացատրեց.

– Հապա, սիրելի՛ս, այդպես է, ծերութունը իր մեջ ամփոփում է մնացած բոլոր հասկացողությունները։

Մինաս Ավետիսյան

avetsiyan - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1928 թ. հուլիսի 20-ին Ջաջուռում: Նրա գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են:
Այսօր՝ նկարչի ծննդյան օրվա կապակցությամբ, մենք Մինաս Ավետիսյանի մասին մի շարք տեղեկություններ ենք հավաքել, որոնք նրա արվեստը գնահատելու հարցում ձեզ կարող են օգնել:

1. Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:

ph137369970268 - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

2. Նկարչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։

10410983 497938537027526 3443352273545092204 n - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

3. Մինասն իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:

4. Որմնանկարները ստեղծել է 1970-1974 թթ. Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդում: Նրա ստեղծած որմնանկարների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետրի է հասնում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով նրա որմնանկարների մեծ մասը վնասվում է։ Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։ «Լեռներում» որմնանկարը լավ վիճակում է մինչ օրս:
Մնացած որմնանկարները աղետալի վիճակում էին մինչև 2009 թվականը, երբ իտալացի մասնագետները նրա մի քանի որմնանկարներ սկսում են վերականգնել: «Թորոս Ռոսլինի ծնունդը» հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը։ 2010 թ. «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները վերականգնվում և տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։ 8416 am 3 - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

5. Մինասը նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ…  Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:

49241 b - Մինաս Ավետիսյան. գույներ կերտողը. 7 փաստ նկարչի մասին

6. Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով