Рубрика: Без рубрики, Ճամփորդություն

«Խոր Վիրապ» արգելավայրն ունի էկոտուրիզմի զարգացման համար բարենպաստ պայմաններ

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

Նախարարի պաշտոնակատարի շրջայցը մեկնարկել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ներկայացուցիչների հետ «Խոր Վիրապ» արգելավայր այցով։ Տեղում ծանոթացել են միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։

Քանի որ արգելավայրը գտնվում է Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում, այն նաև էկոտուրիզմի զարգացման համար ունի բարենպաստ պայմաններ։

Նախարարի պաշտոնակատարը գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մշակել և այդ տարածքում ներդնել էկոզբոսաշրջային ծրագիր՝ պահպանելով բնական միջավայրի անխաթարությունը։ 

Նախարարի պաշտոնակատարն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր։ Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

Քննարկել են նոր մշակված էկոզբոսաշրջային երթուղիների գործարկման ընթացքը։ Հանձնարարվել է առավել պատասխանատվությամբ մոտենալ զբոսաշրջային հոսքերի կառավարմանը․առաջնային տեղում բնական էկոհամակարգերի վրա մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է։

Անդրադարձ է կատարվել արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին: Քննարկել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալագրեր է հանձնել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

Այցի վերջին կանգառը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։ Այստեղ ևս հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության որևէ խնդիր չունենք։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գործընկերներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ պետք է լիարժեք իրացնել ոլորտի կառավարման վստահված մանդատը և առաջ տանել այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշվել են դեռ պատերազմից առաջ։ Մեր երկրի համար բարեփոխումների այս կարևոր փուլում պարտավոր ենք ամեն օր կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցել

Рубрика: Без рубрики

Ձմեռային ուսումնական ճամբար

Ձմերվա արձակուրդները ավարտվելուց հետո սկսեց  ձմեռային ճամբարը։ Այս տարի եսընտրել ընկեր Էմանուելի ջոկատը։Առաջին օրը  ծանոթացանք ջոկատի բոլոր անդամների  հետ և թիմային ինտելեկտուալ խաղեր խաղացինք` արդյունքում միմյանց ավելի լավճանաչեցինք։ Այդ օրը նաև մասնակցեցինք  պարի դասին և սովորեցինք մեկ պար։ 

Երկրորդ օրն, ինչպես ամեն օր, սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Օրը սկսեցինք ֆիլմդիտելով։ Դիտեցինք Պելե. լեգենդի ծնունդ ֆիլմը, որը գեղարվեստական էր ֆիլմ ֆուտբոլիհայտնի արքայի` Պելեի մասին։ Ես ֆուտբոլով եմ  հետաքրքրվում, նույնիսկ մինչ ֆիլմը դիտելը  ես տեղյակ եմ Պելեի մասին և դիտել էի այդ ֆիլմը, բայց դա ընդհանրապես ինձ չխանգարեցայն կրկին դիտել։  Ֆիլմը շատ լավ նկարահանված է, և շատ ուսուցանող էլեմենտներ ունի, միվայրկյան, նույնիսկ, չձանձրացա։ Իսկապես սիրեցի ֆիլմը։ Օրն ամփոփեցինք ինտելեկտուալխաղերով։

Չորրորդ օրը սկսեցինք ինտելեկտուալ թիմային խաղերով։ Օրվա ընթացքում մասնակցեցինքռազմամարզական պարապմունքի, որը դասավանդում էին 12-րդ դասարանցիները։Սկսեցինք շարքային պատրաստությամբ, նախավարժանքով, վերհիշեցինք զենքի ճիշտբռնելա ձևը և վարժանքներ արեցինք զենքերով։ Այնուհետև մեր ջոկատից մի թիմ մասնակցեցինտելեկտուալ մրցաշարի, որը կազմել և վարում էր ընկեր Էմանուելը։ 

Հինգերորդ օրը սկսեցինք խոհանոցաին նախագծով պատրաստեցինք Մեքսիկականավանդական ուտեստ` Այնուհետև օրն ամփոփեցինք հետազոտական աշխատանքներիխորհրդատվությամբ։ Այս շաբաթը շատ հագեցած:

Ավարտեցինք ձմեռային ճամբարի առաջին շաբաթը։ Ինչպես միշտ սկսեցինք օրերըընդհանուր պարապմունքներով։ Երկուշաբթի օրն սկսեցինք ճամբարային գործունեությունըգրադարանում կարդալով։ Այնուհետև անցանք պարի դասին, կրկին անգամ վերհիշելովպարը, ինչպես նաև կատարելով իմպրովիզներ պարի ընթացքում։ Այդ դասից հետո, մենք` մենք մեր ջոկատի տղաննեով և այլ տղաններ գնացինք ֆուտբոլի դաս։  Բաժանվեցինքթիմերի և սկսեցինք խաղալ։ Երկու ժամ շարունակեցինք մեր տարբեր գործունեությունները։Այսքան ֆիզիկական աշխատանքը իսկապես զվարճալի էր իմ համար։ 

Երեքշաբթի օրը շատ հագեցած էր ինտելեկտուալ «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ֆորմատի խաղերով ևինտելեկտուալ մրցաշարի նախապատրաստությամբ։ Նաև դեպի Ուրցաձորի «Կովկասյանկենսաբազմազանության ապաստարան» եռօրյա ճամփորդության համար կատարեցինքնախապատրաստական աշխատանքներ` փորփրելով տեղեկություն FPWC-ի և CWR-իմասին։

Չորեքշաբթի օրը կրկին զբաղվեցինք մարմնամարզությամբ երկու ժամ։ Օրն ամփոփեցինքինտելեկտուալ խաղերով։ 

Հինգշաբթի օրը սկսեցինք քննարկելով մեր ճամփորդությունը, պայմանները, կլիման, մերգործունեությունը, աշխատակարգը, և այլն։ Ծանոթացանք բոլոր նախապատրաստականաշխատանքներին` ավելին ճանաչելով կենտրոնին և իր գործունեությանը։ Այնուհետև ընկերՍամվելի ջոկատի հետ միասին խաղացինք ինտելեկտուալ խաղեր։ Ուրբաթ օրն սկսեցինքՍուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ, և 9:30 շարժվեցինք դեպի Ուրցաձոր։

Երկուշաբթի օրվա ճամբարային գործունեությունն սկսեցինք արվեստի դասով` ընկերՄելինեի հետ. երգեցինք երգեր, ինչպես նաև լսեցինք դասական երաժշտություն։ Օրըշարունակեցինք թիմային ինտելեկտուալ խաղերով և ամփոփեցինք ճամփորդությանարդյունքները քննարկելով։

Երեքշաբթի օրն սկսեցինք «Վայրի առևտուր» ֆիլմը դիտելով։ Այն վավերագրական ֆիլմ էինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վայրի կենդանիների առք ու վաճառքիվերաբերյալ։ «Օրվա գործունեությունն ամփոփեցինք ինտելեկտուալ խաղերինախապատրաստությամբ։

Չորեքշաբթի օրն սկսեցինք մարզական գործունեությամբ մարմնամարզության դահլիճում։Սկսեցինք նախավարժանքով, ձգվելով և այնուհետև սկսեցինք խաղալ վոլեյբոլ և դրոշակ։Օրվա գործունեությունն ավարտեցինք ֆիլմի արդյունքների ամփոփմամբ և ինտելեկտուալխաղերով։ Ուրբաթ օրն անցկացրեցինք խոհանոցում` պատրաստելով Իտալական պիցցա։

Շատ հագեցած, ուրախ, հետաքրքիր և ակտիվ ձմեռային ճամբար էր և արդեն իմ ամենալավհիշողություններից մեկն է։

Рубрика: Без рубрики, Էկոլոգիա 11

Զբոսաշրջության համար աշխարհի աենավտանգավոր երկրները

Աֆղանստան

Աֆղանստանը աշխարհի ամենավտանգավոր երկիրն է ՝ շարունակվող հակամարտության և անկայունության պատճառով: Պատերազմը երկրում տեւում է ավելի քան 20 տարի, որպես հետեւանք, Աֆղանստանում-ամենացածր ցուցանիշը մարդկային զարգացման աշխարհում. Երկրի բնակչությունն անպաշտպան է, քանի որ Աֆղանստանում բռնության բարձր մակարդակ կա ։ Երկրի կառավարությունը կոռումպացված է, բազային ծառայություններ ստանալը բավականին դժվար է, նաև երկրում ենթակառուցվածքների զարգացման վատ մակարդակ կա ։

Եմեն

Աշխարհում վտանգի մակարդակով երկրորդ երկիրը Եմենն է ։ 2015 թվականից Այստեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում ։ Հակամարտության ընթացքում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հարկադիր տեղահանված են դարձել Եմենի ավելի քան 2 միլիոն քաղաքացիներ ։ Երկրում սովը տարածված է ։ Կրթության և առողջապահության համակարգը գրեթե բացակայում է: Ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են Ալ-Քաիդան և ԴԱԻՇ-ը, ամրապնդվել են երկրում: Եմենը բավականին վտանգավոր երկիր է խաղաղ բնակչության համար։

Սիրիա

2011 թվականից ի վեր Սիրիայում ավերիչ քաղաքացիական պատերազմ է ընթանում ։ Զոհերի թիվը գերազանցել է 250,000-ը, իսկ ներքին տեղահանվածների թիվը ՝ ավելի քան 7,6 միլիոն:

Երկրի ենթակառուցվածքները ավերված են, իսկ առողջապահության եւ կրթության համակարգերը գրեթե ավերակ են: Բացի այդ, հակամարտության արդյունքում երկրում հայտնվել են բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, որոնք դաժան հարձակումներ են իրականացնում քաղաքացիական բնակչության վրա:

Ռուսաստան

Սպանությունների բարձր մակարդակը և քաղաքական անկայունության աճը. հենց այս երկու գործոններն են ազդել Ռուսաստանում վտանգի բարձր աստիճանի վրա ։ Երկրում սպանությունների մակարդակն ավելի մեծ է ՝ համեմատած այլ երկրների հետ ՝ մոտ 9,5 սպանություն 100,000 մարդու հաշվով: Դրա հիմնական պատճառներն են աղքատության բարձր մակարդակը, Ռուսաստանում սոցիալական անհավասարությունը, օրենքի գերակայության բացակայությունը և համատարած կոռուպցիան:

Ռուսաստանը բախվում է նաև աճող քաղաքական անկայունության, բողոքի ցույցերի և ընդդիմադիր շարժումների հետ, ինչը կարող է հանգեցնել ապագայում բռնության և քաղաքացիական անկարգությունների աճի:

Իմացեք, թե որոնք են Եվրոպայի ամենավտանգավոր երկրները հղումով

Հարավային Սուդան

Աշխարհի հինգերորդ ամենավտանգավոր երկիրը Հարավային Սուդանն է: Երկիրը Սուդանից անկախություն է ձեռք բերել 2011 թվականին, և այդ պահից այստեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, բռնության մակարդակը նույնպես բարձր է ։

Հակամարտության ընթացքում զոհվել է 400 000 մարդ, Իսկ փախստական է դարձել ավելի քան 2 մլն մարդ ։ Այստեղ կան նաև բազմաթիվ զինված խմբավորումներ։ Երկրի ենթակառուցվածքները լքված են, իսկ հիմնական սոցիալական ծառայությունները չեն տրամադրվում:

Արտասահմանյան ճանապարհորդություն պլանավորելիս համոզվեք, որ հոգ տանեք առողջության ապահովագրության մասին, քանի որ քաղաքականությունը ձեր անվտանգության բանալին է նույնիսկ աշխարհի ամենավտանգավոր երկրներում:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տարիներ շարունակ շարունակվում է զինված հակամարտությունը, և ամեն տարի իրավիճակը միայն սրվում է: Քաղաքական իրավիճակը շատ անկայուն է, իսկ ահաբեկչական խմբավորումները տարածված են ամբողջ երկրում ։ DRC-ն կյանքի համար վտանգավոր վայր է, և, հավանաբար, այն դեռ երկար տարիներ կմնա աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը:

Իրաք

Իրաքի պատերազմի հետևանքները, ինչպես նաև շարունակվող հակամարտությունները հանգեցրին միլիոնավոր մարդկանց տեղահանմանը, հազարավոր խաղաղ բնակիչների սպանությանը և հսկայական մարդկային տառապանքների պատճառ դարձան: Բացի այդ, Իրաքի կառավարությունը ճանաչվում է որպես աշխարհի ամենակոռումպացվածներից մեկը, որն էլ ավելի է նպաստում երկրում անկայունությանը:

Սոմալի

Վերջին տարիներին Սոմալին բախվել է քաղաքական անկայունության, անապահովության և աղքատության հետ: Երկրում բարդ հումանիտար իրավիճակ է, օգնությունն անհրաժեշտ է ավելի քան 6 միլիոն մարդու ։ Ահաբեկչական խմբավորումները կանոնավոր հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակչության վրա ։

Դրականն այն է, որ երկրի կառավարությունն ակտիվորեն աշխատում է երկրում անվտանգության իրավիճակը բարելավելու ուղղությամբ և վերջին տարիներին հասել է որոշակի դրականի: Սակայն Սոմալին խաղաղ բնակչության համար անվտանգ դարձնելու համար դեռ պետք է շատ աշխատել ։

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

Երկիրը տարիներ շարունակ տառապում է բռնությունից և անկայունությունից, քանի որ այստեղ շարունակվում է զինված հակամարտությունն ու հումանիտար ճգնաժամը ։ Անվտանգության բացակայությունը նշանակում է, որ մարդիկ չեն կարող շարունակել իրենց առօրյա կյանքը ՝ առանց վախենալու իրենց անվտանգության համար, և անորոշ ապագա է սպասվում նրանց, ովքեր ապաստան են փնտրել այլ երկրներում:

Սուդան

Սուդանի քաղաքացիական պատերազմը շարունակվում է 1983 թվականից, Այն արդեն խլել է ավելի քան 2 միլիոն մարդու կյանք: Երկրի կառավարությունը մեղադրվում է նաև Դարֆուրի շրջանում ցեղասպանություն իրականացնելու մեջ, ինչը հանգեցրել է միլիոնավոր մարդկանց տեղահանման:

Ուկրաինա

Պատճառը, որ Ուկրաինան հայտնվել է աշխարհի ամենավտանգավոր երկրների վարկանիշում, ռուսական ներխուժումն է, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին ։ Այն հանգեցրել է զանգվածային բռնության և մարդու իրավունքների ոտնահարման։ Սա մեծ անկում է, քանի որ պատերազմից առաջ Ուկրաինան զբաղեցնում էր 33-րդ տեղը ամենախաղաղ երկրների վարկանիշում, այստեղ հանցավորության ցածր մակարդակ կար, և քաղաքացիներն իրենց լիովին ապահով էին զգում։ Ռուս զինվորականները ներգրավված են Ուկրաինայում Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ, ներառյալ խոշտանգումները, բռնաբարությունները և սպանությունները:

Рубрика: Без рубрики, Գրականություն 10

Սեբաստացու օրեր

1676 թվականին ծնվեց Մանուկը՝ Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին իր ծնողների շնորհիվ ստանում է բարձրագույն կրթություն, որը իրեն ապագայում կոգներ ընտանեկան առևտուրը շարունակելու համար: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա: Նա ունեցավ մի ընկեր որի հետ փախան մի լեռներ, որտեղ ապրում էին որպես ճգնավորներ: Ծնողներին հաջողվում է գտնել Մանուկին և իր ընկերոջը և տարան տուն: Այդ պատահարի մասին տեղեկանալով Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկում է վանքում հասարակական աշխատանքներ կատարել բայց մերժվեց ծնողների կողմից: Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը տանն ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին: 1691 թվականին Մանուկը վերջապես թույլատվություն է ստանում իր ծնողներից վանքում աշխատելու համար սարկավագի աստիճան: Հենց այդ ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար։

Рубрика: Без рубрики, Անգլերեն 10

Crime and Punishment

Հետո մի միտք ծագեց ինձ մոտ, երբ նայում էի թերթի մեջ վթարված մեքենայի նկարը. Հանկարծ հիշեցի Ջոն Բիրկետին վթարի վայրում, ով լուսանկարում էր․ Միգուցե նա Toyota-ի մեջ իր մարդկանցից մեկին ուներ: Քսան րոպե անց ես Բիրկետի գրասենյակում էի Սանտա Թերեզա News-ում՝ նայելով լուսանկարները:

-Լավ չէ,- ասաց Ջոնը,- Նրա հստակ նկարները չկան․
-Ի՞նչ կասեք նրա մեքենայի մասին
Ջոնը հանեց Քերոլայնի մեքենայի ևս մեկ լուսանկար, որտեղ Toyota-ն որոշ հեռավորության վրա էր․
-Կարո՞ղ ես մեծացնել այն
-Դու հստակ ինչ-որ բա՞ն ես ման գալիս․
— Համարանիշը, — ասացի ես։
Երբ լուսանկարը մեծացրինք, մենք կարողացանք կարդալ Կալիֆորնիայի համարանիշի յոթ թվերն ու տառերը:
Ես գիտեի, որ պետք է տեղեկացնեմ լեյտենանտ Դոլանին, բայց ես ուզում էի ինքս աշխատել այս ուղղությամբ: Այսպիսով, ես զանգահարեցի իմ ընկերոջը Ավտոմեքենաների վարչությունից:
Համարը պատկանել է 1984 թվականի Toyota-ին, մուգ կապույտ, իսկ սեփականատերը Ռոն Քեյլն էր՝ հասցեն McClatchy Way-ում:
Սիրտս ուժեղ բաբախում էր տան զանգը հնչեցնելիս։ Երբ դուռը վերջապես բացվեց, ես բերանս բաց կանգնած էի այնտեղ. Ուրիշ մարդ էր. Այս մարդը բարձրահասակ էր և գեր, կապույտ
աչքերով և ուներ կարմիր մազեր: -Այո՞, — ասաց նա․
-Ես փնտրում եմ Ռոն Քեյգլին․
-Ես Ռոն Քեյգլն եմ
-Դու՞ք եք Դուք մուգ կապույտ Toyota-ի տե՞րն եք․ Ես կարդացի մեքենայի համարը:
Նա տարօրինակ հայացքով ինձ նայեց․ -Այո. Ինչ-որ բան այն չէ՞․
-Դե, ես չգիտեմ. Ուրիշ մեկը վարե՞լ է այն․
-Ոչ վերջին վեց ամսվա ընթացքում. Ինքներդ տեսեք։ Նա առաջնորդեց ինձ
տան հակառակ կողմը. Այնտեղ կանգնած էր մուգ կապույտ Toyota, առանց
անիվներ և առանց շարժիչի․ -Ինչի՞ մասին է խոսքը, — հարցրեց նա:
-Այս մեքենան եղել է վերջերս տեղի ունեցած վթարի վայրում, որտեղ մի աղջիկ է սպանվել»։
-Այս մեկը չէ, — ասաց նա․ -Սա հենց այստեղ է, այս վիճակում, արդեն վեց ամիս։ Նա հանկարծակի զարմացած նորից նայեց դրան․ -Ի՞նչ է: Նա ցույց տվեց համարանիշը, և ես տեսա, որ այն բոլորովին այլ է:

Հետո հասկացա, թե ինչ է տեղի ունեցել. -Ինչ-որ մեկը գողացավ ձեր համարանիշը և դրեց դրանք իրենց տեղը․
-Ինչո՞ւ պետք է անեին դա․
-Երևի նրանք գողացել են այսպիսի Toyota և նոր համարանիշներ էին ուզում, որպեսզի ոստիկանությունը չբռնի նրանց։

Ճանապարհից կարող էիր նկատել Քեյլի մեքենան, ես նկատեցի: Ես զանգահարեցի լեյտենանտ Դոլանին և ասացի նրան, թե ինչ էի գտել: Նա ստուգեց գողացված մեքենաների ցուցակը և պարզեց, որ համարը, որն այժմ գտնվում էր Քեյլի մեքենայի վրա, պատկանում էր մեքենային, որը գողացվել էր երկու շաբաթ առաջ: Բայց Դոլանը կարծում էր, որ եթե անգամ մենք գտնենք այդ մարդուն, նա կարող է կապ չունենալ կրակոցի հետ։ Ես նրան չէի հավատում. Ես պետք է գտնեի այդ մուգ մազերով ու մուգ աչքերով երիտասարդին։

Ես նայեցի վկաների ցուցակը և կանչեցի բոլոր ներկա գտնվածներին։ Շատերը փորձում էին օգտակար լինել, բայց ավելացնելու նոր բան չկար: Ես մեքենայով վերադարձա համալսարանի տարածք՝ փնտրելու Ջուդի Լեյթոնին: Նա պետք է ավելի շատ տեղեկություն իմանա: Բնակարանը կողպված էր, և պատուհանից նայելով տեսա, որ ամբողջ կահույքն անհետացել է։ Ես խոսեցի բնակարանների մենեջերի հետ և ստացա նրա ծնողների տան հասցեն Քոլգեյթում՝ քաղաքի հյուսիսում գտնվող տարածքում։

Հաճելի տուն էր գեղեցիկ փողոցում։ Զանգը տվեցի ու սպասեցի։ Նորից զանգը տվեցի։ Պարզվեց, որ տանը մարդ չկա։ Երբ վերադառնում էի մեքենայիս մոտ նկատեցի տան կողքին գտնվող երեք մեքենայի ավտոտնակը: Դետեկտիվ բիզնեսում երբեմն զգում ես. . . ինչ-որ ձայն քո ներսում ասում է որ ինչ-որ բան այն չէ: Ես նայեցի ավտոտնակի պատուհանից։ Ներսում տեսա ամբողջ ներկը հանված մի մեքենա։

Ավտոտնակի կողային դուռը կողպված չէր, մտա ներս, այո, մեքենան Toyota էր, համարանիշները բացակայում էին։ Սա պետք է լինի նույն մեքենան, և վարորդը պետք է լինի Լեյթոնների ընտանիքից որևէ մեկը: Բայց ինչո՞ւ նա այն ինչ-որ տեղ չէր քշել ու թողել։ Միգուցե նա կարծում էր, որ դա չափազանց վտանգավոր է: Ես արագ խուզարկեցի մեքենայի ներսը։ Առջևի նստատեղի տակ տեսա ատրճանակ՝ a.45։ Ես թողեցի այն այնտեղ, որտեղ կար և վազեցի դեպի իմ մեքենան։ Ես ստիպված էի հեռախոս գտնել ու ոստիկանություն զանգահարել։

Երբ նստում էի մեքենաս, տեսա մուգ կանաչ Ֆորդը, որը գալիս էր դեպի Լեյթոնի մուտքը։ Վարորդն այն մարդն էր, ում ես տեսել էի վթարի ժամանակ: Ջուդիի եղբա՞յրը, նա բավականին նման էր նրան։ Իհարկե, նա չէր ուզում խոսել նրա մասին: Հանկարծ նա նկատեց ինձ, և ես տեսա այդ վախը նրա դեմքին, երբ նա ճանաչեց ինձ։ Ֆորդը արագ անցավ իմ կողքով, և ես սկսեցի հետապնդել նրան: Ես կռահեցի, որ նա գնում է դեպի մայրուղի: Նա իմ առջևից շատ հեռու չէր, երբ թեքվեց դեպի մայրուղի, դեպի հարավ, և ես անմիջապես նրա հետևում էի:

Նա ճանապարհից թեքվեց կողքի խորդուբորդ հողի վրա՝ դանդաղ ընթացող երթևեկության անցնելու համար։ Ես հետևեցի նրան։ Նա դիտում էր ինձ իր հայելու մեջ վարելու ընթացքում։ Երևի դա էր պատճառը, որ նա չտեսավ աշխատողներին և նրանց ծանր մեքենան հենց իր առջև, մինչև արդեն շատ ուշ չէր: Նա գնաց ուղիղ մեքենայի մեջ, այդ վթարի հետևանքով արյունս սառեց, երբ ես Volkswagen-ը կանգնեցրի անվտանգ տեղում: Դա կարծես առաջին վթարն էր նորից, որտեղ ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցներն ամենուր էին: Հիմա հասկացա, թե որտեղ եմ։

Այդ նարնջագույն վերարկուներով աշխատողները նոր կանաչ ավտոմայրուղու ցուցանակ էին փակցնում այն նշանի փոխարեն, որը ջարդել էր Քերոլայնի մեքենան։ Թերի Լեյթոնը մահացել է հենց այն տեղում, որտեղ սպանել էր նրան: Բայց ինչո՞ւ նա դա արեց։ Կարծում եմ՝ ռեստորանի մենեջերը ճիշտ էր, և խանդը նրան խելագարեցրել էր։ Ոչ այնքան խենթ, սակայն, իրականացնելու աստիճանի. այդ մանրակրկիտ պլանը գողացված մեքենայի և համարանիշների հետ: Եվ հիմա նա արդեն մեռած էր։

Рубрика: Без рубрики

Հռչակագիր Հայաստանի Հանրապետության մասին

23 օգոստոս, 1990թ.

Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի ՙՀայկ. ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին՚ Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը.

  1. Հայկ. ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:

Հայաստանը ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը:

  1. Հայաստանը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները:
  2. Հայոց պետականության կրողը Հայաստանի ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Գերագույն խորհրդին:
  3. Հայաստանի տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի քաղաքացիության իրավունք ունի:

Հայաստանի քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության եւ աջակցության ներքո:

Հայաստանը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասսայական պատկանելությունից եւ դավանանքից:

  1. Հայաստանն իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ:

Հայաստանը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը:

Հայաստանն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:

Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմակայանները եւ շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Հայաստանի զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

  1. Հայաստանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
  2. Հայաստանի ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ժողովրդի սեփականությունն են: Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի օրենքներով:

Հայաստանն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի եւ վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

  1. Հայաստանը սեփականության բազմաձեւության հիման վրա որոշում է իր տնտեսվարման սկզբունքները եւ կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսա-վարկային համակարգ, հարկային եւ մաքսային ծառայություններ:
  2. Հայաստանն իր տարածքում ապահովում է`

խոսքի, մամուլի, խղճի ազատություն.

օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատում.

բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում:

  1. Հայաստանը ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ:
  2. Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
  3. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
  • Ի՞նչ դրույթներ կավելացնեիր այս հռչակագրում, իսկ ի՞նչը կհանեիր:
    Կարծում եմ, որ քանի որ այս հռչակագիրը շատ կարևոր փաստաթուղթ է, և մինչ հրապարակային դառնալը բազում անգամներ ստուգվել և մշակվել է համապատասխան անձանց կողմից, ապա այստեղ ամեն ինչ ակնկալվում է լինել անթերի և դիպուկ, մասնավորապես Հայոց ցեղասպանությանը վերաբերող կետը, ուստի ես որևէ փոփոխություն չէի առաջարկի այս հռչակագրի կետերի հետ կապված։
  • Հռչակագրում կա՞ն դրույթներ, որոնք, քո կարծիքով, այսօր չեն գործում: Ի՞նչ ես կարծում՝  ինչո՞ւ չեն գործում:
    Առաջին հայացքից ես նկատեցի ռազմական ուժերի ապաքաղաքականացման հատվածը, որի արդիականության հարցում ես ոչ այնքան վստահ եմ։ Վերջին երկու տարվա ընթացքում՝ կապված ժողովրդի մեծամասնության և ընդդիմության արձագանքին արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներին, եղան անկարգություններ, բողոքի ոչ-խաղաղ ցույցեր, ինչի արդյունքում ուժերից ցանկացածը պատրաստ էր օգտագործել ՀՀ բանակը և նրա պատասխանատվության տակ գտնվող զենքն ու զինամթերքը։