Рубрика: Ձմեռային ճամբար

Լեյլի և Մաջնուն

Քաիս իբն ալ-Մուլաուվահը, ով բեդվինների Բանու-Ամիր ցեղից` երիտասարդ բանաստեղծ էր, սիրահարվել էր նույն ցեղին պատկանող աղջիկներից մեկին` Լեյլի ալ-Ամիրիյաին։ Քաիսը հնարում էր ոտանավորներ և երգեր, որոնցում երգում էր Լեյլիի հանդեպ ունեցած իր սիրո մասին։ Երբ Քաիսը Լեյլիի հորից խնդրում է դստեր ձեռքը, հայրը մերժում է, քանի որ դա դեմ էր ցեղի ավանդական կանոնակարգին։

Շուտով Լեյլիին ամուսնացնում են այլ մարդու հետ։ Երբ Քաիսն իմանում է այդ մասին, լքում է իր ցեղակիցներին և սկսում է թափառել անապատում։ Նրա հարազատները խնդրում էին, որ նա վերադառնա, սակայն տեսնելով, որ չեն կարողանում համոզել, որոշում են ամեն անգամ նրա համար կերակուր թողնել անապատում։ Հաճախ նրան տեսնում էին` ինքն իրեն, Լեյլիի մասին ոտանավորներ կարդալիս կամ ձեռնափայտով ավազների վրա դրանք գրելիս։

Լեյլին ամուսնու հետ տեղափոխվում է Իրաք, որտեղ շուտով հիվանդանում ու մահանում է։ Մի քանի տարի անց (688 թվական), Լեյլիի գերեզմանի մոտ, Քաիսին մեռած են գտնում։ Շիրմաքարին նա գրել էր իր վերջին երեք քառատողերը։

Սիրավեպում նկարագրվում են նաև Քաիսի հետ տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները` անապատում թափառելու ընթացքում։ Իր ոտանավորների մեծամասնությունը նա գրել էր մինչ խենթանալը։ Մարդիկ գիտեին, որ Քաիսը խենթացել է սիրուց, այդ իսկ պատճառով նրան անվանել էին Մեջնուն Լեյլի (արաբերեն` مجنون ﻟﻴﻠﻲ, այսինքն` Լեյլիից խենթացած) կամ պարզապես` Մեջնուն (խենթ, ջինի կողմից խենթացած)։

Оставьте комментарий