Рубрика: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

1. Ք․ա 860-840 թվականներին Հայաստանի հյուսսում իշխում էր Հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։

2. Ք․ա 9-րդ վերջ 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ՝ որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։

3. Ըստ Խորենացու Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին կարողանում է հզոր իշանություն ստեղծել Հայաստանի հարավարևմոտքում։ Այնքան է հզորանում որ, քա 681 ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։

4. Ք․ա 7-րդ դարում Վանի թագավորությունը գնալով թուլանում էր, հզորանում էր Սկայորդու որդի պարույրի իշխանությունը, ով իշխում էր Վան ալճից Եփրատ։ Նա դաշինք կնքեց Մարաստանի և բաբելոնի հետ ընդդեմ ասորեստանի։

5. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մք Նինվեն։ Մարաստանի թագավորը թագադրեց Պարույր Սկայորդուն և ճանաչեց Հայաստանի թագավոր։

6. Երվանդ 1 Սակավակյաց 580-570 քա։ Նրա անունով է Հայկազունիների թագավորությունը կոչվում Երվանդունի կամ երվանդական։

7. Նա ուներ 40000 հետևակ 8000 հեծյալ։ Հյուսիսարևելքում՝ Կուր գետ, հս-արմ Սև ծով, արլ-Մարաստան, Հվ՝ Հս․ Միջագետք։

8. Տիգրան 1 Երվանդյան քա 570-525: Մ․Խ-ն նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին։ Քսենոփոնը տեղեկացնում է, որ նա սովորել էր փիլիսոփայի մոտ և ինքն էլ շատ խելացի էր։

9. Քա 550 թ-ին Տիգրանն աջակցեց պարսից արքա կյուրոս Մեծին տապալելու աՄարաստանի տերությունը, ք․ որ վերջինս բազմիցս հարձակվել էր Հայաստանի վրա։

10. Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը աշխարհակալ տերություններից ամենամեծն էր <Աքեմենյան տերություն՝ Միջերկրական ծովից-Եգիպտոս-Հնդկաստան>։

11. Կյուրոսի գլխավոր դաշնակիցը Տիգրան 1-նն էր, որի իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։

12. Որպես Կյուրոսի գլխավոր դաշնակից հայաստանն արտոնյալ դիրք ուներ տերության մեջ։

13. Տիգրանին հաջորդում է նրա աագ որդի Վահագնը <անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի

Рубрика: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9

Վանի Աշխարհակալ տերություն, Արգիշտի առաջին Սարդուրի 2-րդ

. Քրիստսից առաջ իններորդ Վանա լճի ավազանում, ստեղծվում և զարգանում է մի նոր տերություն, որը հայտնի էր Արարատ իսկ Ասորեստանի կողմից Ուրարտու անունով:

.Իր արքաների ասորական գրերում երկիրը կոչել էին Նաիրի: Տեղական լեզվով կոչվում է Բիայնիլի:

.Գիտության մեջ անվանում ենք Վանի թագավորություն:

.Ասորեստանյան արձանագրություներում Արամեից հետո հայտնի Սարդուրի առաջինով:

.Սարդուրի առաջինը պայքարել է Ասորեստանյան բանակի դեմ եղել է Հայաստանի հարավային մասի կառավարիչ: Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապում է Վանա լճի և Աղձնիքի հետ: Նրա օրոգ վանի թագավորությունը ընդգրկեց ողջ Հայկական լեռնաշխարհը:

. Ք.ա 830 թվականին  Վանա լճի արևելյան ափին Սարդուրի առաջինը հիմնեց Տուշպավան քաղաքը: Քաղաքի կառուցումը շարունակում էին նաև մյուս արքաները, որոնք իրենց անվանում էին տերը Տուշպա քաղաքի:

. Քաղաքի առձանագրություններում Սարդուրին իրեն անվանում է մեծ արքա:

.Տիտղոսաշարը իրեն է վերագրել Ասորեստանի դեմ հաղթանակի արդյունքում: 833 թվականին Տավրոսի հարավային լանջերին կռվել է Սալմանասար արքայի դեմ:

. Իշպուինի- Ք.ա.825-810 միավորեց Վանի թագավորության բոլոր տարածքները ստեղծեց մշտական բանակ:

. Իշուինին կարգավորեցիշխանական համակարգը և ստեղծեց մեկ պանթեոն, որը արձանագրված է Մհեր դուռ ժայռի վրա:

. Իշպուինիի օրօգ Վանին միացվեցին Արդինի ու մուսարիր և Մանլ երկրները:

.Մենուա-810-786-տնտեսության կարգավորում և Մենուայի ջրանցք: Մենուան Վանի թագավորությունը դարձնում է տարածաշրջանային:

. Արգիշտի առաջին-786-764-735 թվականները:է  

Рубрика: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9

Հայկական Լեռնաշխարհ

.Հայկական լեռնաշխարհը համեմատ հարևան երկրների հետ բարձրադիր է: Անվանում են լեռնային կղզի և լեռնային երկիր:

.Օտարները Հայաստանն անվանում են Ուրարտու, Արմենիա վրացիները Սոմխեթի:

.Հայկական լեռնաշխարհը հարավից եզերվում է հակական Տավրոսով, հյուսիսարևմուտքից Պոնտոսի լեռնաշխթայով, հյուսիսից Կուր գետով,արևելք Կասպից ծով Ուրմիո լիճ,արևմուտքից փոքրասիական սարահարդով:

.Հայկական լեռնաշխարհի կենտրոնը անվանում են միջնաշխարհ:

.Լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մասիսն է 5165 մ իսկ Սիսը 3925 մ :

.Արարատից արևմուտք ձգվում են բազմաթիվ լեռնագագաթներ, իսկ լեռնաշղթան անվանում են Հայկական պար:

.ՀՀ ամենաբարձր կետը Արագածն է 4090 մետր բարձրությամբ

.Հայկական լեռնաշխարհի բոլոր լեռները հրաբխային հանգած լեռներ են,բացի Թոնդուրեկ կամ Թոնդրակից:

.Հայաստանը կամ Հայկական լեռնաշխարհը ակտիվ երկրաշարժային գոտի է:

. Կան երեք մեծ լճեր Ուրմիո,Սևան և Վան: Վանա լիճը հայտնի է իր Սուրբ Խաչ եկեղեցով և Աղթամար կղզով:

.Ամենամեծ լիճը Ուրմիոն է չունի բուսական աշխարհ քանի որ աղի է,անվանում են նաև Կապուտան ծով, հայտնի է նաև Չնդր և Փարվանա լճերը:

. Գետեր-Եփրատ,Տիգրիս,Արաքս,Ճորոխ,կուր,Հրազդան,Ախուրյան,Որոտան-թափվում են Սև, Կասպից ծովեր, Պարսից ծոց

.Արաքս-Տրդատ

.Արարատյան,Մշո,Շիրակի,Ալաշկերտի,Կարնո

.Հայաստանի բնակլիմայական պայմանները-

.Օգտակար հանածոներ-պղինձ,երկաթ,ոսկի,տուֆ և այլն:

.Հայաստանի ամենամեծ Հարստությունը ջուրն է

Рубрика: Քիմիա, Քիմիա 9

Որն է համարվում խմելու ջուր

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:

Похожее изображение

Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն միացություն է (H2O): Ունի ջրածնական կապերի խիտ ցանց, ինչը և պայմանավորում է նրա բարձր եռման ջերմաստիճանն ու հալման մեծ տեսակարար ջերմունակությունը: Ջուրը նաև լավ լուծիչ է:Տարբերում են թեթև և ծանր՝ դեյտերիումային ու տրիտիումային, ջրեր: Նրանում հեշտությամբ լուծվում են բազմաթիվ պինդ, հեղուկ և գազային նյութեր: 0-ից 4օ տաքացնելիս ջուրը խտանում է. այդ առանձնահատկության շնորհիվ սառած ջրամբարներում ձկները կարողանում են ապրել սառույցի տակ կուտակված ավելի տաք ջրում:374օC-ից, որին համապատասխանում է 22.064 ՄՊա (218 մթնոլորտ) ճնշում, բարձր ջերմաստիճանում ջրային գոլորշին այլևս հեղուկի վերածել հնարավոր չէ, այն վերածվում է գազի: Այդ կետը կոչվում է ջրի կրիտիկական կետ: Մաքուր ջուրը լավ մեկուսիչ է: Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված նյութերի քանակի՝ ջուրը լինում է աղի և քաղցրահամ: Ջուրը քաղցրահամ է, երբ 1 լիտրում պարունակվում են մինչև 1 գ լուծված նյութեր: 1 գ-ից ավելիի դեպքում այն կոչվում է աղի: Խմելու համար լավագույնն է այն ջուրը, որի 1 լիտրում աղերի քանակը չի անցնում 200–250 մլգ-ից: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են ու կազմում են ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ անհավասարաչափ են բաշխված: Կան երկրներ, որտեղ ջուրն առատ է. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային Աֆրիկան գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ):Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են աղազերծման 5 խոշոր գործարաններ:Ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն խմելու համար պիտանի չէ: Ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերի պարունակությունը պայմանավորում է ջրի կոշտությունը: Այդ նյութերի ոչ մեծ քանակության դեպքում ջուրը համարվում է փափուկ, իսկ շատի դեպքում՝ կոշտ: Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը: Թեյը կոշտ ջրում վատ է թրմվում, և նրա համային արժեքը նվազում է: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը: Մեծ քանակությամբ երկաթի պարունակության դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնք ունակ են երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում է մանրէային թվով, որը 1 օր 370C ջերմաստիճանում պահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաների ընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկների պարունակությունը:

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Դեկտեմբերի 20

Գոյականական անդամի լրացումներ

Հատկացուցիչ

Ցույց է տալիս պատկանելիություն, սերում, ծագում, առաջացում Պատասանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։

Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ։
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
1. Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի `ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի `անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Рубрика: Ֆիզիկա 9

Սև խոռոչներ

Սև խոռոչը ըստ հարաբերականության ընդհանուր տեսությանտիեզերքի մի շրջան է, որից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող փախչել: Սև խոռոչը առաջանում է մեծ զանգված ունեցող աստղերի կյանքի ավարտին:

     Ըստ տեսական Ֆիզիկայի կանոների տարածություն-ժամանակում գտնվող հսկայական զանգվածը կարող է ստեղծել այնպիսի մի ձգողական ուժի դաշտ, որ լույսը անգամ անկարող է լինելու ազատվել դաշտից:

     Հեռացման արագությունը այն արագությունն է, որով հեռանում է մարմինը տվյալ որևէ օբյեկտի ձգողությունից: Օրինակ՝ արհեստական արբանյակը Երկրից հեռանալու համար պետք է ունենա 11,2կմ/վ արագություն, իսկ սև խոռոչի ձգողությունը այնքան մեծ է, որ պետք է լույսից առավել արագ գնացող օբյեկտ:

1905 թվականին Այնշտայնը իր հարաբերականության տեսությունում փաստում է, որ լույսից արագ գնալ հնարհավոր չէ (բացարձակ արագություն, 299,792,458 մ/վ): Դրա համար էլ սև խոռոչները սև են, նրանք սեփական լույսը չեն թողնում, որ տարածվի այլուր: 

    Սև խոռոչի առաջացումը

Աստղերն ունեն կյանքի տևողություն՝ երբ աստղի միջուկը այլևս էներգիա չի ստեղծում, աստղը սկսում է մահանալ և վերածվում է կարմիր գիգանտի և հետո պայթում է: Միջուկը իր մեծ գրավիտացիոն ուժի շնորհիվ սկսում է արագ պտտվել, կուլ տալով ամեն ինչ, և այսպիսով ձևավորվում է սև խոռոչ: Ըստ Այնշտայնի գոյություն ունի քառաչափ տարածություն (մեր եռաչափը և ժամանակը), որոնք սև խոռոչի ներսում ուղղակի կանգ են առնում և սև խոռոչի ամենավերջում ձևավորվում է մի սինգուլյար վիճակ, որը այն տեղն է, որտեղ ամբողջ զանգվածը սեղմված է մինչև զրոյական չափ:

Ինչպես բոլոր գալակտիկաների այնպես էլ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում սև խոռոչ գոյություն ունի: Ծիր Կաթինի կենտրոնում էլ գտնվում է հսկայական չափսերի հասնող սև խոռոչ, որի զանգվածը թեև 3-4 միլիոն անգամ առավել է Արեգակնային համակարգի արևից, բայց չափսերով տասն անգամ փոքր է:

հետաքրքիր փաստեր Սև խոռոչի մասին

Рубрика: Իսպաներեն 9

Cómo se celebra el Año Nuevo en España

La Maratón de Año Nuevo en España comienza el día de Navidad (25 de diciembre) y finaliza con el Día de los Reyes Magos, que se celebra el 6 de enero. Si la Navidad es una fiesta familiar, entonces el Año Nuevo, por el contrario, requiere festividades. En primer lugar, todos se reúnen en la mesa festiva, que debe incluir platos de pescado y marisco, bocadillos variados (melón con jamón, tartaletas con varios rellenos, etc.) y dulces tradicionales: tartas pequeñas, tortas de almendras, etc. Como bebida principal en Nueva La víspera de año en España se realiza el «cava», un vino espumoso local que fluye como un río esa noche. Después de la fiesta, los españoles se dirigen a la plaza o alguna de las calles centrales de la ciudad. Antes de que suenen las campanadas, debe tener tiempo para comer 12 uvas, adivinando a voluntad para cada una. Luego todos se felicitan, se abrazan, se besan e intercambian obsequios simbólicos. Las fiestas continúan durante toda la noche, acompañadas por el rugido de los fuegos artificiales y petardos.

Año Nuevo en España
Mientras está de vacaciones en España para el Año Nuevo, puede familiarizarse con otras tradiciones navideñas. Entonces, una especie de lotería del amor es bastante común. Los jóvenes y las niñas están sacando trozos de papel de la bolsa con el nombre de su alma gemela para el período festivo. Una pareja formada de esta manera debe comportarse como un amante. A menudo, gracias a esta tradición, las bodas reales tienen lugar después de las vacaciones. También para el Año Nuevo en España es costumbre regalar «cotillón», un bolso especial con parafernalia festiva: petardos, máscaras, serpentinas, etc. Además, puede averiguar qué hay exactamente en el bolso solo después del primer golpe del reloj. Los españoles también tienen su propio Papá Noel, Papá Noel. Viste un traje nacional y siempre lleva consigo una jarra de buen vino español y deja regalos para los niños en el balcón o en el alféizar de la ventana.

Año Nuevo en España
Las vacaciones en España para el Año Nuevo pueden ser muy diferentes. Puede elegir unas vacaciones en un balneario, por ejemplo, en las islas de Tenerife y Mallorca, realizar un rico recorrido turístico por el país o disfrutar de un ambiente festivo en Madrid o Barcelona, ​​donde el Año Nuevo se celebra de manera especialmente brillante. . Arquitectura maravillosa, playas vírgenes, museos interesantes, calles que respiran historia, una cocina maravillosa: todo esto te espera durante las vacaciones de Año Nuevo en España. La empresa «Svoi lyudi» le ayudará a elegir un tour adecuado, reservar un hotel confortable y planificar todos los detalles de su viaje. ¡Solo tendrás que disfrutar de tus vacaciones y maravillarte con la belleza de España para el Año Nuevo!

Рубрика: Իսպաներեն 9

Literatura española

16c429d4c5b27269fda9ab8d1990d75c--século-xx-francisco-dsouza
Без названия (1)

Սովորողներին  իսպանական և իսպանախոս երկրների  գրականությունից այս անգամ առաջարկում եմ ծանոթանալ իսպանացի գրող Ռաֆաել Դիեստեի  ստեղծագործություններից  մի քանիսին , ինչպես նաև 20 ամենահայտնի պոետների կարճ , բայց շատ հայտնի բանաստեղծությունների։

Նպատակը

  • Բանավոր  խոսքի զարգացում
  • Բառապաշարի ընդլայնում, հարստացում
  • Օտարալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտություններ
  • Իսպաներենից հայերեն և հակառակը թարգմանելու հմտությունների զարգացում
  • Գրականության մեջ նոր հայտնիների անուների   բացահայտում

 

Ընթացք

  • Աշխատանք նոր բառերի հետ
  • Աշխատել  գրավոր խոսքի վրա
  • Օգնել ճիշտ հասականալ պատմվածքների,բանաստեղծությունների  հիմնական բովանդակությունը

Արդյունք

Կզարգանա սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, կհարստանա սովորողի  բառապաշարը

Կունենանք քննարկումներ ՝իսպաներեն և հայերեն․

Սովորողները կամփոփեն իրենց կարդացածը պատումների տեսքով։

Պատմվածքներ

Բանաստեղծություններ

Elegí uno de los poemas de Federico García Lorca

1.Cada canción (Federico García Lorca)

Cada canción es un remanso del amor.

Cada lucero, un remanso del tiempo. Un nudo del tiempo.

Y cada suspiro un remanso del grito.

Federico García Lorca era un poeta, dramaturgo y prosista español. Poseía una gran sutileza en sus palabras y fue el poeta más influente de la literatura española del siglo XX. Adscrito a la llamada Generación del 27, se le reoonocía una gran destreza en muchas artes.

Mi grabacion

file:///C:/Users/acer/Downloads/WhatsApp%20Audio%202021-12-15%20at%2021.24.43.mp4

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Գոյականական անդամի լրացումներ

Որոշիչ

Դուրս գրել որոշիչները։

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Рубрика: Без рубрики

Հայոց լեզու

Դեկտեմբերի 15

Գոյականական անդամի լրացումներ

Որոշիչ

Դուրս գրել որոշիչները։

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում: