Рубрика: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

1. Ք․ա 860-840 թվականներին Հայաստանի հյուսսում իշխում էր Հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։

2. Ք․ա 9-րդ վերջ 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ՝ որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։

3. Ըստ Խորենացու Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին կարողանում է հզոր իշանություն ստեղծել Հայաստանի հարավարևմոտքում։ Այնքան է հզորանում որ, քա 681 ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։

4. Ք․ա 7-րդ դարում Վանի թագավորությունը գնալով թուլանում էր, հզորանում էր Սկայորդու որդի պարույրի իշխանությունը, ով իշխում էր Վան ալճից Եփրատ։ Նա դաշինք կնքեց Մարաստանի և բաբելոնի հետ ընդդեմ ասորեստանի։

5. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մք Նինվեն։ Մարաստանի թագավորը թագադրեց Պարույր Սկայորդուն և ճանաչեց Հայաստանի թագավոր։

6. Երվանդ 1 Սակավակյաց 580-570 քա։ Նրա անունով է Հայկազունիների թագավորությունը կոչվում Երվանդունի կամ երվանդական։

7. Նա ուներ 40000 հետևակ 8000 հեծյալ։ Հյուսիսարևելքում՝ Կուր գետ, հս-արմ Սև ծով, արլ-Մարաստան, Հվ՝ Հս․ Միջագետք։

8. Տիգրան 1 Երվանդյան քա 570-525: Մ․Խ-ն նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին։ Քսենոփոնը տեղեկացնում է, որ նա սովորել էր փիլիսոփայի մոտ և ինքն էլ շատ խելացի էր։

9. Քա 550 թ-ին Տիգրանն աջակցեց պարսից արքա կյուրոս Մեծին տապալելու աՄարաստանի տերությունը, ք․ որ վերջինս բազմիցս հարձակվել էր Հայաստանի վրա։

10. Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը աշխարհակալ տերություններից ամենամեծն էր <Աքեմենյան տերություն՝ Միջերկրական ծովից-Եգիպտոս-Հնդկաստան>։

11. Կյուրոսի գլխավոր դաշնակիցը Տիգրան 1-նն էր, որի իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։

12. Որպես Կյուրոսի գլխավոր դաշնակից հայաստանն արտոնյալ դիրք ուներ տերության մեջ։

13. Տիգրանին հաջորդում է նրա աագ որդի Վահագնը <անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի

Рубрика: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9

Վանի Աշխարհակալ տերություն, Արգիշտի առաջին Սարդուրի 2-րդ

. Քրիստսից առաջ իններորդ Վանա լճի ավազանում, ստեղծվում և զարգանում է մի նոր տերություն, որը հայտնի էր Արարատ իսկ Ասորեստանի կողմից Ուրարտու անունով:

.Իր արքաների ասորական գրերում երկիրը կոչել էին Նաիրի: Տեղական լեզվով կոչվում է Բիայնիլի:

.Գիտության մեջ անվանում ենք Վանի թագավորություն:

.Ասորեստանյան արձանագրություներում Արամեից հետո հայտնի Սարդուրի առաջինով:

.Սարդուրի առաջինը պայքարել է Ասորեստանյան բանակի դեմ եղել է Հայաստանի հարավային մասի կառավարիչ: Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապում է Վանա լճի և Աղձնիքի հետ: Նրա օրոգ վանի թագավորությունը ընդգրկեց ողջ Հայկական լեռնաշխարհը:

. Ք.ա 830 թվականին  Վանա լճի արևելյան ափին Սարդուրի առաջինը հիմնեց Տուշպավան քաղաքը: Քաղաքի կառուցումը շարունակում էին նաև մյուս արքաները, որոնք իրենց անվանում էին տերը Տուշպա քաղաքի:

. Քաղաքի առձանագրություններում Սարդուրին իրեն անվանում է մեծ արքա:

.Տիտղոսաշարը իրեն է վերագրել Ասորեստանի դեմ հաղթանակի արդյունքում: 833 թվականին Տավրոսի հարավային լանջերին կռվել է Սալմանասար արքայի դեմ:

. Իշպուինի- Ք.ա.825-810 միավորեց Վանի թագավորության բոլոր տարածքները ստեղծեց մշտական բանակ:

. Իշուինին կարգավորեցիշխանական համակարգը և ստեղծեց մեկ պանթեոն, որը արձանագրված է Մհեր դուռ ժայռի վրա:

. Իշպուինիի օրօգ Վանին միացվեցին Արդինի ու մուսարիր և Մանլ երկրները:

.Մենուա-810-786-տնտեսության կարգավորում և Մենուայի ջրանցք: Մենուան Վանի թագավորությունը դարձնում է տարածաշրջանային:

. Արգիշտի առաջին-786-764-735 թվականները:է  

Рубрика: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9

Հայկական Լեռնաշխարհ

.Հայկական լեռնաշխարհը համեմատ հարևան երկրների հետ բարձրադիր է: Անվանում են լեռնային կղզի և լեռնային երկիր:

.Օտարները Հայաստանն անվանում են Ուրարտու, Արմենիա վրացիները Սոմխեթի:

.Հայկական լեռնաշխարհը հարավից եզերվում է հակական Տավրոսով, հյուսիսարևմուտքից Պոնտոսի լեռնաշխթայով, հյուսիսից Կուր գետով,արևելք Կասպից ծով Ուրմիո լիճ,արևմուտքից փոքրասիական սարահարդով:

.Հայկական լեռնաշխարհի կենտրոնը անվանում են միջնաշխարհ:

.Լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մասիսն է 5165 մ իսկ Սիսը 3925 մ :

.Արարատից արևմուտք ձգվում են բազմաթիվ լեռնագագաթներ, իսկ լեռնաշղթան անվանում են Հայկական պար:

.ՀՀ ամենաբարձր կետը Արագածն է 4090 մետր բարձրությամբ

.Հայկական լեռնաշխարհի բոլոր լեռները հրաբխային հանգած լեռներ են,բացի Թոնդուրեկ կամ Թոնդրակից:

.Հայաստանը կամ Հայկական լեռնաշխարհը ակտիվ երկրաշարժային գոտի է:

. Կան երեք մեծ լճեր Ուրմիո,Սևան և Վան: Վանա լիճը հայտնի է իր Սուրբ Խաչ եկեղեցով և Աղթամար կղզով:

.Ամենամեծ լիճը Ուրմիոն է չունի բուսական աշխարհ քանի որ աղի է,անվանում են նաև Կապուտան ծով, հայտնի է նաև Չնդր և Փարվանա լճերը:

. Գետեր-Եփրատ,Տիգրիս,Արաքս,Ճորոխ,կուր,Հրազդան,Ախուրյան,Որոտան-թափվում են Սև, Կասպից ծովեր, Պարսից ծոց

.Արաքս-Տրդատ

.Արարատյան,Մշո,Շիրակի,Ալաշկերտի,Կարնո

.Հայաստանի բնակլիմայական պայմանները-

.Օգտակար հանածոներ-պղինձ,երկաթ,ոսկի,տուֆ և այլն:

.Հայաստանի ամենամեծ Հարստությունը ջուրն է

Рубрика: Քիմիա, Քիմիա 9

Որն է համարվում խմելու ջուր

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:

Похожее изображение

Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն միացություն է (H2O): Ունի ջրածնական կապերի խիտ ցանց, ինչը և պայմանավորում է նրա բարձր եռման ջերմաստիճանն ու հալման մեծ տեսակարար ջերմունակությունը: Ջուրը նաև լավ լուծիչ է:Տարբերում են թեթև և ծանր՝ դեյտերիումային ու տրիտիումային, ջրեր: Նրանում հեշտությամբ լուծվում են բազմաթիվ պինդ, հեղուկ և գազային նյութեր: 0-ից 4օ տաքացնելիս ջուրը խտանում է. այդ առանձնահատկության շնորհիվ սառած ջրամբարներում ձկները կարողանում են ապրել սառույցի տակ կուտակված ավելի տաք ջրում:374օC-ից, որին համապատասխանում է 22.064 ՄՊա (218 մթնոլորտ) ճնշում, բարձր ջերմաստիճանում ջրային գոլորշին այլևս հեղուկի վերածել հնարավոր չէ, այն վերածվում է գազի: Այդ կետը կոչվում է ջրի կրիտիկական կետ: Մաքուր ջուրը լավ մեկուսիչ է: Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված նյութերի քանակի՝ ջուրը լինում է աղի և քաղցրահամ: Ջուրը քաղցրահամ է, երբ 1 լիտրում պարունակվում են մինչև 1 գ լուծված նյութեր: 1 գ-ից ավելիի դեպքում այն կոչվում է աղի: Խմելու համար լավագույնն է այն ջուրը, որի 1 լիտրում աղերի քանակը չի անցնում 200–250 մլգ-ից: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են ու կազմում են ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ անհավասարաչափ են բաշխված: Կան երկրներ, որտեղ ջուրն առատ է. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային Աֆրիկան գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ):Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են աղազերծման 5 խոշոր գործարաններ:Ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն խմելու համար պիտանի չէ: Ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերի պարունակությունը պայմանավորում է ջրի կոշտությունը: Այդ նյութերի ոչ մեծ քանակության դեպքում ջուրը համարվում է փափուկ, իսկ շատի դեպքում՝ կոշտ: Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը: Թեյը կոշտ ջրում վատ է թրմվում, և նրա համային արժեքը նվազում է: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը: Մեծ քանակությամբ երկաթի պարունակության դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնք ունակ են երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում է մանրէային թվով, որը 1 օր 370C ջերմաստիճանում պահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաների ընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկների պարունակությունը:

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Դեկտեմբերի 20

Գոյականական անդամի լրացումներ

Հատկացուցիչ

Ցույց է տալիս պատկանելիություն, սերում, ծագում, առաջացում Պատասանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։

Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ։
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
1. Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի `ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի `անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: